հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից 4-ը չեն մասնակցի Կիպրոսի թիմի հետ հանդիպմանը

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից 4-ը չեն մասնակցի Կիպրոսի թիմի հետ հանդիպմանը

 Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից 4-ը չեն մասնակցի Կիպրոսի թիմի հետ ընկերական հանդիպմանը, որը կկայանա մարտի 28-ին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
 
«Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Էդգար Բաբայանը, համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ և չեն մասնակցի Հայաստան - Կիպրոս հանդիպմանը։ Հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով լքել է նաև Անդրե Չալըշըրը»,– ասված է հաղորդագրությունում։
 
ՀՖՖ–ն հայտնում է նաև, որ կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանի վնասվածքը շատ լուրջ չէ. ախտորոշվել է ձախ սրունք-թաթային հոդի և նրբոլոքի վնասվածք։ Բուժումն ու վերականգնումը կտևի մոտ 20 օր։
Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի հավաքականի դեմ խաղում։

  • Կիսվել: