հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
«Նոան» հրաժեշտ տվեց Սանդրո Պերկովիչին

«Նոան» հրաժեշտ տվեց Սանդրո Պերկովիչին

«Ալաշկերտի» դեմ կայացած հանդիպումը Սանդրո Պերկովիչի համար վերջինն էր «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին պաշտոնապես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Խորվաթ մասնագետը «Նոան» գլխավորել էր 2025 թվականի հունիսին։ Նրա գլխավորությամբ թիմը պատմական հաջողություններ է գրանցել թե՛ ներքին առաջնությունում, թե՛ միջազգային ասպարեզում։

Պերկովիչի գլխավորությամբ ձեռք բերված հաղթանակները «Նոային» բերեցին վարկանիշային կարևոր միավորներ՝ Հայաստանը բարձրացնելով ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 33-րդ հորիզոնական։ Այս պատմական առաջընթացի շնորհիվ հայկական ակումբները հաջորդ մրցաշրջանից հնարավորություն կստանան պայքարը սկսել նաև Եվրոպա լիգայի որակավորման փուլերից։

«Շնորհակալություն, Սանդրո՛, «Նոայում» կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար», – նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Սանդրո Պերկովիչը երևանյան «Նոան» գլխավորել է 2025 թվականի հունիսից մինչև 2026 թվականի օգոստոսի 19-ը։ Այս ընթացքում նա թիմի հետ նվաճել է 2 պաշտոնական տիտղոս՝Հայաստանի Գավաթը և Հայաստանի Սուպերգավաթը։ Բացի այդ, նրա ղեկավարությամբ «Նոան» գրանցեց պատմական եվրագավաթային արդյունք՝ դուրս գալով ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլ։

  • Կիսվել: