հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նիկոլին չեմ ընդունում, դրա համար իմ տղային մարզական հավաքների չեն կանչում. Իսրայել Հակոբկոխյան

Նիկոլին չեմ ընդունում, դրա համար իմ տղային մարզական հավաքների չեն կանչում. Իսրայել Հակոբկոխյան

Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Հայաստանի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ բարձրացել է ռինգ ու բողոքի ակցիա է անում։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:

«Ես իմ ակցիան ռինգում եմ անում, որովհետև ես իմ կենսագրությունը  կերտել եմ ռինգում։ Իմ տղան 2–րդ տեղն է զբաղեցրել, բայց նրան ո՛չ հավաքների են կանչում, ո՛չ մրցումների։ Նիկոլին չեմ ընդունում որպես իմ երկրի գերագույն գլխավոր հրամանատար, դրա համար որոշել են այսպիսի պայքար տանել իմ որդու նկատմամբ»,- ասել է նա։

Նշենք, որ հունվարի 31-ին, Դինամո մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին հայտավորված է 13-ական քաշային կարգերի 95 մարզիկ և 14 մարզուհի:

Այսօր կայանալու տղամարդկանց 16 զույգի հանդիպում: Նրանք հանդես կգան 54 կգ, 67 կգ, 71 կգ և 80կգ քաշային կարգերը:

Հայաստանի առաջնությունն ընտրական է լինելու ազգային հավաքականները ձևավորելու համար: Տղամարդկանց առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 19-ին մեկնարկելիք «Ստրանջայի գավաթ» միջազգային մրցաշարին: Այնուհետև հայ բռնցքամարտիկները կմեկնեն Սերբիա, որտեղ մարտի 2-ից կմասնակցեն «Բելգրադի ազատագրման գավաթ» անունը կրող միջազգային մրցաշարին:

  • Կիսվել: