շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նազիկ Ավդալյանը մագիստրոսական թեզ է պաշտպանել

Նազիկ Ավդալյանը մագիստրոսական թեզ է պաշտպանել

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հաջողությամբ ավարտել է ուսուցումը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Այս մասին հայտնում է կրթահամալիրի ֆեյսբուքյան էջը:

Անվանի մարզուհին սովորել է Ա.Ա. Լալայանի անվան սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնում: Նա պաշտպանել է մագիստրոսական թեզը՝ «Բարձրակարգ ծանրորդների հոգեբանական պատրաստվածության և մրցակցային գործունեության արդյունավետության փոխպայմանավորված տեսագործնական հիմքերը» թեմայով:

Նազիկ Ավդալյանն ասել է, որ թեման ընտրել է՝ ելնելով իր անձնական փորձից: Նրա կարծիքով՝ սիստեմատիկ բարձր արդյունքների ցուցադրման համար ամենակարևոր պայմաններից մեկը նախամրցումային շրջանում բարձր հոգեբանական պատրաստվածության վիճակում լինելն է:

 

  • Կիսվել: