չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Նապոլի»-«Ինտեր». Հենրիխ Մխիթարյանը բացակայում է հյուրերի կազմում. ՈՒՂԻՂ

«Նապոլի»-«Ինտեր». Հենրիխ Մխիթարյանը բացակայում է հյուրերի կազմում. ՈՒՂԻՂ

Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում կհանդիպի «Նապոլիի» հետ:

Նեապոլյան ակումբը ժամանակից շուտ նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը, իսկ ահա միլանյան ակումբը շարունակում է պայքարել առաջին քառյակ մտնելու համար, որը չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք է տալիս: «Ինտերը» 66 միավորով այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: Առաջին շրջանում Միլանում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի նվազագույն հաղթանակով` 1:0:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: «Ինտերում» հանդես եկող Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը:

«Նապոլի» - «Ինտեր» խաղը կսկսի ժամը 20:00-ին: Հանդիպման ուղիղ եթերը` այստեղ.

  • Կիսվել: