ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախքան Պելեն՝ տասը ուղղակի թիվ էր, իսկ ֆուտբոլը՝ ուղղակի սպորտ․ Նեյմար

Նախքան Պելեն՝ տասը ուղղակի թիվ էր, իսկ ֆուտբոլը՝ ուղղակի սպորտ․ Նեյմար

Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցավակցական խոսք է հղել լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ։

«Նախքան Պելեն՝ տասը ուղղակի թիվ էր։ Ինչ-որ տեղ կարդացել եմ այս արտահայտությունն իմ կյանքի մի փուլում։ Բայց այս գեղեցիկ նախադասությունը ոչ լիարժեք է։

Ես կասեի՝ նախքան Պելեն՝ ֆուտբոլն ուղղակի սպորտ էր։ Պելեն ամբողջովին փոխեց այն։ Նա ֆուտբոլն արվեստի վերածեց, զվարճության։ Ձայն տվեց աղքատին, սևամորթներին ու ամենաշատը՝ տեսանելիություն տվեց Բրազիլիային։

Արքայի շնորհիվ ֆուտբոլն ու Բրազիլիան բարձրացրին իրենց կարգավիճակը։

Նա գնաց, բայց նրա կախարդանքը կմնա։

Պելեն ՀԱՎԵՐԺ է»,- գրել է բրազիլացին։

  • Կիսվել: