ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նաիր Տիկնիզյանը ՀՀ անձնագիր է ստացել և կարող է խաղալ Թուրքիայի հավաքականի հետ հանդիպմանը

Նաիր Տիկնիզյանը ՀՀ անձնագիր է ստացել և կարող է խաղալ Թուրքիայի հավաքականի հետ հանդիպմանը

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
«Նաիրը ստացել է անձնագիրը (Հայաստանի), նա կկարողանա խաղալ Թուրքիայի հավաքականի դեմ», - նշված է հաղորդագրության մեջ:
 
Մարտի սկզբին Տիկնիզյանին հրավիրել էին Հայաստանի ազգային հավաքականի հավաքին։ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումը թուրքերի դեմ տեղի կունենա մարտի 25-ին Երևանում:
 
Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին ԲԿՄԱ-ից։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը տարբեր մրցաշարերում 28 հանդիպում է անցկացրել: Նա հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում (21 տարեկանից ոչ բարձր) և դրա կազմում խաղացել է 7 հանդիպումներում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: