շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մխիթարյանը վերականգնվում է, բայց դա դանդաղ պրոցես է. Ֆոնսեկա

Մխիթարյանը վերականգնվում է, բայց դա դանդաղ պրոցես է. Ֆոնսեկա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան պատմել է թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի ու Ջենգիզ Ունդերի ապաքինման պրոցեսների մասին, տեղեկացնում է armsport.am-ը:

«Մխիթարյանը վերականգնվում է, բայց դա դանդաղ պրոցես է, և մենք պետք է մի փոքր սպասենք:

Ունդերը պատրաստ է և վերջին օրերին արդեն մարզվում է թիմի հետ: Բայց առայժմ չի կարող մեկնարկային կազմում լինել:

Ցավոք, հիմա ոչ ոք հանգստանալու հնարավորություն չունի: Ես չեմ մտածում շատ մեծ փոփոխությունների մասին, քանի որ լավ խաղ ենք ունեցել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ու «Միլանի» դեմ», – «Ուդինեզեի» հետ խաղին ընդառաջ Ֆոնսեկայի մամուլի ասուլիսից մեջբերել է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 10-րդ տուրում «Ռոման» մրցակցին սեփական հարկի տակ կընդունի հոկտեմբերի 31-ին:

  • Կիսվել: