շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մխիթարյանը կարող է տեղափոխվել ռուսական «Զենիթ»

Մխիթարյանը կարող է տեղափոխվել ռուսական «Զենիթ»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել ռուսական «Զենիթ», հաղորդում է Transfermarketweb-ը: Նշվում է, որ ռուսական ակումբը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում քայլեր կձեռնարկի տրանսֆերն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը այժմ վարձակալական հիմունքներով խաղում է իտալական «Ռոմայում»:

Հռոմեական ակումբը ցանկանում է գնել Մխիթարյանի ամբողջական տրանաֆերը, սակայն չի պատրաստվում «Զինագործներին» վճարել Հենրիխի համար պահանջվող 18մլն ֆունտ ստերլինգը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այդ պատճառով Մխիթարյանը կվերադառնա «Էմիրեյթս»:

Մեր ընտրանու առաջատարը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Հենրիխի քույրը` Մոնիկա Մխիթարյանը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ, եթե «Զենիթը» առաջարկ կատարի Հենրիխին, ապա խորհուրդ կտա եղբորը մտածել այդ ուղղությամբ:

  • Կիսվել: