չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը. Վարազդատ Հարոյան

Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը. Վարազդատ Հարոյան

«Մխիթարյանի բացակայությունը, իհարկե, բացասական կանդրադառնա թիմի վրա։ Նրա ներկայությունը կհեշտացներ մեր գործը»։ Այս մասին այսօր հայտարարել է Վարազդատ Հարոյանը՝ «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Ունենք այն, ինչ ունենք։ Պետք է պատրաստվենք եղած ֆուտբոլիստներով։ Բայց դա նրա որոշումն է, նա մեր ընկերն է, հարգում ենք նրա որոշումը»,- ավելացրել է ազգային հավաքականի ավագը։ 

  • Կիսվել: