երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Միշել Տեր-Զաքարյանը նշանակվել է «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ

Միշել Տեր-Զաքարյանը նշանակվել է «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ

«Մոնպելյեն» հայտարարել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 59-ամյա մասնագետը փոխարինել է Ռոմեն Պիտոյին, ում պաշտոնանկության մասին հայտարարվել էր երեկ։

«Առաքելությունը շատ պարզ է՝ ակումբը պահել 1-ին լիգայում: Մենք քրտնաջան աշխատելու ենք և պատրաստվում ենք անել հնարավոր ամեն ինչ դրա համար»,- պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է Տեր-Զաքարյանը:

Նախկինում նա մարզել է «Մոնպելյեն» 2017-2021 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 161 հանդիպում, որոնցից 63-ում հաղթել է, 47-ում՝ պարտվել, 51 խաղ ավարտել ոչ-ոքի։

«Մոնպելյեն» այժմ Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 14-րդ տեղում է։

  • Կիսվել: