երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Միշել Տեր-Զաքարյանը՝ Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի լավագույն մարզիչ

Միշել Տեր-Զաքարյանը՝ Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի լավագույն մարզիչ

«Մոնպելյեն» գլխավորող Միշել-Տեր Զաքարյանը L’Équipe պարբերականի վարկածով ընդգրկվել է Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ որպես լավագույն մարզիչ:

Հայ մասնագետի գլխավորած թիմը Լիգա 1-ի 36-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել էր «Նանտին», որը նախկինում մարզել էր հենց Տեր-Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Մոնպելյեն» երկրորդ անգամ գլխավորել է այս տարվա փետրվարի 8-ից:

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ «Մոնպելյեն» 47 միավորով 12-րդն է:

  • Կիսվել: