Միքայել Միքայելյանը 4-րդն է Համալսարանական Ձմեռային խաղերում
Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Համաշխարհային Համալսարանական Ձմեռային 31-րդ խաղերում Հայաստանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը բավական լավ արդյունք է ցույց տվել 10 կմ դասական մրցավազքում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Ուսանողական Մարզական Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր մարզիկը մրցավազքի գրեթե կեսից ավելին եղել է առաջատար, սակայն վերջնագծում մի քանի վայրկյան զիջել է ճապոնացի ու նորվեգացի դահուկորդներին և 82 մասնակիցների մեջ զբաղեցրել է 4-րդ պատվավոր տեղը:
Միքայել Միքայելյանն այսօր ուժերը կփորձի արդեն 10 կմ ազատ ոճի հետապնդումով մրցավազքում, որտեղ նա նույնպես մեդալ նվաճելու լավ հնարավորություն ունի: