ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մինչև հիմա սարսուռ է անցնում մարմնովս. Էլինա Ավանեսյանը՝ սենսացիոն հաղթանակի մասին

Մինչև հիմա սարսուռ է անցնում մարմնովս. Էլինա Ավանեսյանը՝ սենսացիոն հաղթանակի մասին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (134-րդ ռակետ) մեկնաբանել է 2020 թ-ի․ օլիմպիական չեմպիոն, Շվեյցարիայի ներկայացուցիչ, աշխարհի 12-րդ ռակետ Բելինդա Բենչիչի նկատմամբ սենսացիոն հաղթանակը (6-3, 3-6, 6-4) «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում։

«Մինչև հիմա սարսուռ է անցնում մարմնովս: Յուրահատուկ զգացողություն է այստեղ խաղալն ու նման մրցակցին հաղթելը: Փորձում էի մինչև վերջ հավատալ ինձ: Բելինդան անհավանական խաղացող է, ու գիտեի, որ պետք է ներդնեմ ամբողջ ուժերս»,- 20-ամյա թենիսիստուհու խոսքերը փոխանցում է Tenis TV-ն:

Երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցը կլինի ֆրանսիացի Լեոլիլիա Ժանժանը (124-րդ ռակետ)։

Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը «Ռոլան Գարոսի» որակավորման փուլի եզրափակիչում պարտվել էր ամերիկուհի Կայլ Դեյին (138-րդ ռակետ), սակայն վերջինս հրաժարվել էր հետագա մասնակցությունից, և այդ հիմքով հիմնական զամբյուղում ընդգրկվել էր հայ մարզուհին։

  • Կիսվել: