երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Միլանը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում Սպերցյանի համար

«Միլանը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում Սպերցյանի համար

Իտալական La Gazzetta dello Sport պարբերականը գրում է, որ Խվիչա Կվարացխելիան իր հրաշալի խաղով Եվրոպական գրանդների սկաուտների ուշադրությունը ուղղել է դեպի ռուսական ֆուտբոլային շուկա։ 

Ըստ պարբերականի՝ «Միլանը» պատրաստվում է տրանսֆերային առաջարկ կատարել է «Կրասնոդարի» հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերզյանի համար։ Հաղորդվում է, որ «ռոսոներիները»  8 մլն եվրո են պատրաստվում առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար։ Ընդգծենք, որ «Կրասնոդարը» իր սանին գնահատում է 12 մլն եվրո։ «Միլանը» Էդուարդ Սպերցյանին դիտարկում է Բրահիմ Դիասին փոխարինող, եթե ֆուտբոլիստ որոշի լքել իտալական թիմի ճամբարը։ «Կրասնոդարի» հայազգի կիսապաշտպանը Դիասին փոխարինելու առաջնահերթ տարբերակների թվում է, եթե նա, այնուամենայնիվ, որոշի վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:

Նշենք, որ Սպերցյանի ծառայություններով ակտիվ սկսել է հետաքրքրվել նաև ֆրանսիական «Մարսելը»։ Այս մասին, սակայն այլ տեղեկատվություն չի հաղորդվում։ 

  • Կիսվել: