ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միհրան Հարությունյանը՝ Կալիֆոռնիայի UNF–2 մրցաշարի չեմպիոն

Միհրան Հարությունյանը՝ Կալիֆոռնիայի UNF–2 մրցաշարի չեմպիոն

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ, MMA մարզիկ Միհրան Հարությունյանը Կալիֆորնիայի UNF 2 մրցաշարում դարձել է չեմպիոն։ Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով տեսանյութ:

Հարությունյանն առաջին ռաունդում հաղթել է Դևիդ Դուգլասին (6-1) տեխնիկական նոկաուտով։
 
«Շնորհակալություն Աստծուն ամեն օրվա համար։ Շնորհակալություն իմ մարզիչներին և ընտանիքիս, ինձ աջակցողներին։ Շնորհակալ եմ նաև Դուգլասին, և նրան մաղթում եմ հաջողություններ իր ապագայում»,-գրել է նա:

  • Կիսվել: