շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարճվել է Միհրան Հակոբյանի և մյուսների նկատմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրգործը. փաստաբան

Կարճվել է Միհրան Հակոբյանի և մյուսների նկատմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրգործը. փաստաբան

Երկարատև քննությունից հետո հանցակազմի բացակայությամբ կարճվեց «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր Միհրան Տարոնի Հակոբյանի եւ մյուսների նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ 2020 թվականի նոյեմբերի 19-ին Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան խաչմերուկ հատվածում հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Քրեական գործի շրջանակներում վերջինս ձերբակալվել էր, այնուհետեւ Դատարանի որոշմամբ ձերբակալումը ճանաչվել էր ոչ իրավաչափ, ոչ իրավաչափ էր ճանաչվել նաև սույն գործով Մ.Հակոբյանի բնակարանում տեղի ունեցած խուզարկությունը»,- նշել է փաստաբանը։

 

 

  • Կիսվել: