հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Միասին վերապրենք Մխիթարյանի խաղը․ «Ինտեր»-ը տեսանյութ է հրապարակել

Միասին վերապրենք Մխիթարյանի խաղը․ «Ինտեր»-ը տեսանյութ է հրապարակել

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» առանձին տեսանյութով ներկայացրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկու գոլն ու գոլային փոխանցումը միլանյան դերբիում՝ առաջարկելով միասին վերապրել պահերը։

Իտալիայի առաջնության  չորրորդ տուրի խաղում «Ինտերը» «Միլանին» հաղթել էր 5:1 հաշվով։ 

«Ինտերը» պատմության մեջ առաջին անգամ 5 անընդմեջ հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը «Միլանին» նախորդ 5 խաղում հաղթել է 12:1 ընդհանուր հաշվով։

2023 թվականին «Ինտերը» Իտալիայի առաջնությունում «Միլանին» հաղթել է 1:0 եւ 5:1, Իտալիայի Սուպերգավաթի խաղում՝ 3:0, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ 2:0 եւ 1:0 հաշվով։

  • Կիսվել: