չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեսսին հնարավոր է՝ այս շաբաթ երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ. Marca

Մեսսին հնարավոր է՝ այս շաբաթ երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ. Marca

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

Ըստ Marca-ի՝ պայմանագրի երկարաձգումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։ Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2024 թվականի ամառ, փոխանցում է armsport.am-ը:

Մեսսին այսօր ավարտել է արձակուրդը և վերադարձել Փարիզ։ Այսօր նա նաև առաջին մարզումը կանցկացնի ԱԱ-ից հետո ՊՍԺ-ի մարզաբազայում։

Լիգա 1-ի 13 խաղում Մեսսին դարձել է 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: