ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեսսին առաջինն է. The Guardian-ը հրապարակել է 2022-ի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Մեսսին առաջինն է. The Guardian-ը հրապարակել է 2022-ի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

The Guardian բրիտանական հրատարակությունը հրապարակել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Առաջին տեղում Լիոնել Մեսսին է, ով տարեվերջին կարողացավ Արգենտինայի հավաքականի հետ նվաճել Աշխարհի գավաթը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կիլիան Մբապեն: Լավագույն եռյակը եզրափակում է Կարիմ Բենզեման, ով հոկտեմբերին նվաճեց «Ոսկե գնդակը»:

Ներկայացվող աղյուսակում վարկանիշի լավագույն տասնյակն է, փակագծերում նշված է ֆուտբոլիստի տեղը 2021 թվականի վարկանիշում.

1. Լիոնել Մեսսի (2)

2. Կիլիան Մբապե (6)

3. Կարիմ Բենզեմա (4)

4. Էրլինգ Հոլանդ (7)

5. Լուկա Մոդրիչ (40)

6. Կևին դե Բրույնե (10)

7. Ռոբերտ Լևանդովսկի (1)

8. Վինիսիուս Ժունիոր (31)

9. Տիբո Կուրտուա (53)

10. Մոհամեդ Սալահ (3)

Ի դեպ նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է 51-րդ տեղը։



  • Կիսվել: