չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեսին ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնությունում 10 նոր ռեկորդ է սահմանել

Մեսին ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնությունում 10 նոր ռեկորդ է սահմանել

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսին Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում սահմանել է 10 նոր ռեկորդ: Զարմանալի չէ, որ նա ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։

Ահա արգենտինացու սահմանած ռեկորդները Քաթար-2022-ում.

1. Աշխարհի առաջնություններում ամենաշատ խաղեր

Մեսին աշխարհի եզրափակիչ մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում և շրջանցել է Լոթար Մաթեուսին։

2. Ամենաշատ գոլային փոխանցումներ

Նա առաջնության խաղերում կատարել է 9 գոլային փոխանցում: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր Դիեգո Մարադոնային՝ 8 փոխանցոում:

3. Խաղացված ամենաշատ րոպեներ

Մեսին աշխարհի եզրափակիչներում ընդհանուր առմամբ խաղացել է 2314 րոպե: Նա այդ ցուցանիշեվ շրջանցել է իտալացի Պաուլո Մալդինիին՝ 2217 րոպե։

4. Արգենտինացի միակ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է աշխարհի 5 առաջնության

5. Միակ ֆուտբոլիստը, որն առնվազն մեկ գոլային փոխանցում է կատարել աշխարհի յուրաքանչյուր առաջնություններում, որոնց մասնակցել է

6. Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում ամենաշատ խաղերն է անցկացրել աշխարհի առաջնություններում որպես ավագ՝ 18 հանդիպում

7. Ամենաշատ գոլ+գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստ

Աշխարհի առաջնություններում Մեսին վաստակել է 22 միավոր գոլ + գոլային փոխանցում հաշվարկով (13 գոլ + 9 գոլային փոխանցում)

8. Ամենաերիտասարդ խաղացողը, որը մասնակցել է 5 տարբեր առաջնություններում (35 տարեկան)

9. Հանդիպման լավագույն խաղացողի համար տրվող մրցանակներով՝ 11

10. Ամենատարեց խաղացողը, որը գոլ և գոլային փոխանցում է կատարել աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում՝ 35 տարի, 5 ամիս և 19 օրեկան

Հիշեցնենք, որ Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը եզրափակիչ խաղում 11մ հարված

  • Կիսվել: