շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք ցանկանում էինք պայմանագիր կնքել նաև Մեսսիի հետ․ Ալ Նասրի մարզիչ

Մենք ցանկանում էինք պայմանագիր կնքել նաև Մեսսիի հետ․ Ալ Նասրի մարզիչ

«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոստովանել է, որ ցանկանում էր իր թիմում տեսնել ոչ միայն Կրիշտիանու Ռոնալդուին, այլև Լիոնել Մեսսիին։

Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմի գլխավոր մարզիչը, պատասխանելով պորտուգալացու տեղափոխության մասին հարցին, խոսել է նաև Մեսսիի մասին.

«Ռոնալդո՞ւ… Մենք ցանկանում էինք պայմանագիր կնքել նաև Մեսսիի հետ։ Ես անձամբ փորձել եմ Լեոյին բերել Դոհայից»,- Ռուդի Գարսիա խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն 2,5 տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ՝ մրցաշրջանում մոտ 200 միլիոն եվրո աշխատավարձով։

  • Կիսվել: