երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մբապեն կմնա ՊՍԺ-ում․ Դոնարումա

Մբապեն կմնա ՊՍԺ-ում․ Դոնարումա

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման խոսել է փարիզյան թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«Հաճելի է խաղալ Կիլիանի հետ, դա ֆանտաստիկ է: Նա կմնա՞ թիմում։ Այո, դա հաստատ է»,- Դոնարումայի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։

Դոնարուման ու Մբապեն մասնակցել են «Լանսի» հետ Ֆրանսիայի Լիգա 1-ի 3-րդ տուրի հանդիպմանը։ Փարիզցիները հաղթել են 3։1 հաշվով, իսկ Կիլիանը դարձել է դուբլի հեղինակ։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: