հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարտիրոսյանը զիջել է առաջատարի դիրքը Շարժայի մրցաշարում. Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սևյանը

Մարտիրոսյանը զիջել է առաջատարի դիրքը Շարժայի մրցաշարում. Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սևյանը

Շարժայի շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը զիջել է առաջատարի դիրքերը։

 Շարժայի մրցաշարի առաջատարը այժմ ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Սամուել Սևյանն է, ով ունի 4,5 միավոր: Նույնքան միավոր են հավաքել նաև հնդիկ Գուշեկը և ԱՄՆ-ից Օպարին:

Հայկ Մարտիրոսյանը, ով զիջել է առաջատար դիրքը, այժմ 14-րդն է 4 միավորով։ Նույնքան միավոր ունի նաև Մանուէլ Պետրոսյանը, ով 15-րդն է: 3,5 միավոր է հավաքել Շանթ Սարգսյանը (24-րդ տեղ) և 2,5 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը (53-րդ տեղ):

Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն կեզրափակվի մայիսի 25-ին: Մրցաշարը բաղկացած է 9 մրցափուլից:

  • Կիսվել: