չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարմնամարզության Եվրոպայի 2027թ. առաջնությունը կանցկացվի Երևանում. ֆեդերացիայի որոշումը

Մարմնամարզության Եվրոպայի 2027թ. առաջնությունը կանցկացվի Երևանում. ֆեդերացիայի որոշումը

Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան քիչ առաջ որոշում է կայացրել 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շնորհել Երևանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար ԱՐայիկ Հարությունյանը:

«Շնորհավորում եմ, և սկսում ենք նախապատրաստվել այս նշանակալի իրադարձությանը: Այս մարզաձևից նման մեծ առաջնություն Հայաստանում կանցկացվի առաջին անգամ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ սպորտային մարմնամարզության Եվրոպայի այս տարվա առաջնությունն կայանալու է Անթալիայում, իսկ 2025-ինը՝ Տալինում:

  • Կիսվել: