երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մարմնամարզիկները սկսեցին պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Մարմնամարզիկները սկսեցին պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

 Մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնության մրցումային առաջին օրը կայացավ որակավորման փուլը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`  որակավորման փուլի առաջին շրջափուլում Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը մրցեցին բազմամարտում:

Նժույգ-թափերի վարժությունում Խաչիկյանը վաստակեց 14.600 միավոր, Դավթյանը` 13.833 միավոր:  Օղակների վարժությունում Խաչիկյանը գրանցեց 12.266, իսկ Դավթյանը` 13.833 միավոր: Այնուհետ հենատացկի վարժությունն էր, որտեղ Խաչիկյանը գրանցեց 13.333, իսկ Դավթյանը` 15.033 միավոր: Այս վարժությունում հայ մարզիկները իրենց ուժերն են փորձում նաև առանձին վարժությունում:  Զուգափայտերում Խաչիկյանը հավաքեց 12.733 միավոր, Դավթյանը` 13.200, պտտաձողում` 12.133 (Խաչիկյան), 12.900 (Դավթյան): Եվ ազատ վարժությունում Գագիկ Խաչիկյանը գրանցեց 12.666, իսկ Դավթյանը` 13.233 միավոր:

Բազմամարտում Արթուր Դավթյանը հավաքեց 82.032 միավոր, իսկ Գագիկ Խաչիկյանը` 77.731 միավոր:

Մարզիկների վերջնական տեղերը և եզրափակիչում մասնակցությունը հայտնի կդառնա երեկոյան մրցահերթում հանդես եկող մյուս մարզիկների  ելույթից հետո:

  • Կիսվել: