երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մարմնամարզիկներ Մերդինյանը, Ավետիսյանը և Դավթյանը պայքարը սկսեցին ԱԱ-ի առանձին վարժություններում

Մարմնամարզիկներ Մերդինյանը, Ավետիսյանը և Դավթյանը պայքարը սկսեցին ԱԱ-ի առանձին վարժություններում

 Մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնության մրցումային առաջին օրը կայացան առանձին գործիքների որակավորման փուլի մրցումները:

Բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող աշխարհի վարկանիշային առաջնությունում պայքարի մեջ մտան նաև առանձին վարժություններում հանդես եկող մարմնամարզիկները:

Նժույգ-թափերի վարժությունում Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը վաստակեց 14.600 միավոր:

Ազգային թիմի մյուս ներկայացուցիչները` Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը ուժերը չափեցին օղակների վարժությունում: Վահագն Դավթյանը հավաքեց 14.433 միավոր,  Արթուր Ավետիսյանը ևս հավաքեց 14.433 միավոր:

Մարզիկների վերջնական տեղերը և եզրափակիչում մասնակցությունը հայտնի կդառնա երեկոյան մրցահերթում հանդես եկող մյուս մարզիկների  ելույթներից հետո:

  • Կիսվել: