երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մարիամ Մկրտչյանը շախմատի Մ20 տարեկանների առաջնության առաջատարն է

Մարիամ Մկրտչյանը շախմատի Մ20 տարեկանների առաջնության առաջատարն է

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են հաջող ելույթներն աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում:

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում շարունակվում է շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունը: Կանանց պայքարում Մարիամ Մկրտչյանը 4 անընդմեջ հաղթանակով` 2023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնության միանձնյա առաջատարն է։ Տղամարդկանց պայքարում Մամիկոն Ղարիբյանը դեռևս վաստակել է 3 միավոր:

 

Աշխարհի 20 տարեկանների առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 231 շախմատիստներ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից:Մրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 2-ին:

  • Կիսվել: