չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մարիամ Մկրտչյանը հաղթեց և միացավ չեմպիոնական պայքարին. շախմատի ԱԵԱ

Մարիամ Մկրտչյանը հաղթեց և միացավ չեմպիոնական պայքարին. շախմատի ԱԵԱ

Մեխիկոյում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում կայացան 8-րդ տուրի պարտիաները:

Մինչև 20 տարեկան շախմատիստուհիների մրցաշարում Հայաստանը ներկայացնող Մարիամ Մկրտչյանը հաղթեց կանադուհի Սվիտլանա Դեմչենկոյին և վաստակեց 6 միավոր: Նա այժմ ընդամենը մեկ միավորով է ետ մնում առաջատար Կարիսա Յիպից: Հաջորդ տուրում Մարիամ Մկրտչյանը կմրցի կանանց գրոսմայստեր, արգենտինուհի Կանդելա Գուեկամբուրուի հետ:

Մեր մյուս մասնակիցը՝ Ասյա Եդիգարյանը, ընթացիկ պարտիայում պարտություն կրեց և այժմ 4 միավորով գտնվում է 36-րդ հորիզոնականում: Նրա հաջորդ մրցակիցը իտալուհի Մելիսա Մաիոնեն է:

Տղաների մրցաշարում հանդես եկող մեր գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 8-րդ տուրում ոչ-ոքի խաղաց հունգարացի Գլեբ Դուդինի հետ: Նա վաստակած 6 միավորով բաժանում է 4-10-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են երեք շախմատիստ, որոնք ունեն 6,5-ական միավոր: 9-րդ տուրում Մամիկոն Ղարիբյանը կմրցի ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի հետ, որը հայտնի է նրանով, որ մրցաշարերից մեկում հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենին, որից հետո նրան մեղադրել էին խարդախության՝ այսինքն շախմատային համակարգչից օգտվելու մեջ:

  • Կիսվել: