հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մագնուս Կառլսենի ֆանտաստիկ ռևանշը, Լևոն Արոնյանի նահանջը. 2023 Grand Chess Tour

Մագնուս Կառլսենի ֆանտաստիկ ռևանշը, Լևոն Արոնյանի նահանջը. 2023 Grand Chess Tour

Վարշավայում ավարտվեց 2023 Grand Chess Tour-ի 2-րդ փուլը:

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը կայծակնայինշախմատի մրցաշարում տանելով 8 անընդմեջ հաղթանակ, ընդհանուր հաշվարկով վաստակեց 24 միավոր և գրավեց 1-ին տեղը: Նա կստանա 40 հազար եվրո պարգևավճար:

Արագ շախմատի մրցաշարի հաղթող Յան-Կշիշտոֆ Դուդան 23 միավորով բավարարվեց 2-րդ տեղով: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Լևոն Արոնյանին, ապա նա կայծակնային շախմատի մրցաշարում կրեց հինգ պարտություն, այդ թվում երկու անգամ հենց Մագնուս Կառլսենից: Արդյունքում, մեր նախկին շախմատիստը 20,5 միավորով գրավեց 5-րդ տեղը: Նա կստանա 15 հազար եվրո պարգևավճար:

2023 Grand Chess Tour-ի 3-րդ փուլը տեղի կունենա հուլիսի 3-10-ը, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում:

  • Կիսվել: