ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեժլում Մեժլումյանը Եվրոպայի փոխչեմպիոն է

Մեժլում Մեժլումյանը Եվրոպայի փոխչեմպիոն է

Մեժլում Մեժլումյանը արծաթե մեդալ նվաճեց Ռումինաիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում:

61 կգ քաշային կարգի եզրափակիչում Մեժլումյանը մրցեց Ուկրաինան ներկայացնող Անդրեյ Ժելեպի հետ եւ պարտվեց 0:10 հաշվով:

Մեժլում Մեժլումյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Ադամ Բիբուլատովին, քառորդ եզրափակիչում վստահ հաղթանակ էր տարել ռումինացի Դանիել Ռիտերի նկատմամբ կրկին 10:0 հաշվով: Կիսաեզրափակիչում 6:5 հաշվով հաղթեց իտալացի Սիմոն Վինչենցո Պիրոդուին:

Քիչ անց ոսկե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի նաեւ 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը: Մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռախիմ Մագամադովն է:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի նաեւ 92 կգ քաշային Սերգեյ Սագսյանը, որը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում: Նրան հաղթած վրացի Անդրո Մարգիշվիլին դուրս է եկել եզրափակիչ: Սերգեյ Սարգսյանը մեկ սփսոփիչ գոտեմարտ է անցկացրել, որտեղ 7:0 հաշվով հաղթել է շվեդ Ֆարհադ Անոշեյին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սարգսյանի մրցակիցը կլինի Ադրբեջանը ներկայացնող Աբդուլջալիլ Շաբանովը:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը նվաճել է 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ: Արծաթե մեդալակիրներ են դարձել Հայկ Պապիկյանը (70 կգ), Մեժլում Մեժլումյանը (61կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Էդիկ Հարությունյանը (57 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (125կգ):

  • Կիսվել: