Մ-17 ԱԱ. Հայաստանն այսօր ունի 3 մասնակից
Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 45 կգ, 51 կգ, 60 կգ, 71 կգ եւ 92 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:
Հայաստանի Մ-17 հավաքականից մրցագորգ դուրս կգան Մուրադ Ղարիբյանը (51 կգ), Գրիշա Գեւորգյանը (60 կգ), Վարուժան Ասլանյանը (71 կգ):
51 կգ քաշային Մուրադ Ղարիբյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Ղրղզստանը ներկայացնող Նուրդան Բոդոնոեւի հետ:
60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գրիշա Գեւորգյանը 1/16 եզրափակիչում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ Միրլան Նուրմամատովի հետ:
71 կգ քաշային Վարուժան Ասլանյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել վրացի Բոգդան Կվանդալիանի արգելքը:
Երեկոյան մրցահերթում 55 կգ քաշային Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի:
65 կգ քաշային Էրիկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: Առաջին մրցակիցը կլինի Հնդկաստանի ներկայացուցիչ Կրիշան Կրիշանն է:



