շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով․ ևս 3 խաղացող բարձր ջերմություն ունի

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով․ ևս 3 խաղացող բարձր ջերմություն ունի

COVID-19 համավարակը շարունակում է իր բացասական հետևանքները թողնել ոչ միայն Լոռի ֆուտբոլային ակումբի մարզական արդյունքների վրա, այլ նաև հասցրել է վարակել ակումբի ներկայացուցիչներին։ Այս մասին ասված է «Լոռի» ֆուտբոկային ակումբի տարածած հայտարարությունում։

«Այսօր թեստի պատասխանը դրական էր դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստներ այս պահին ունեն բարձր ջերմություն։

Վաղը Լոռիի ֆուտբոլիստներն ու անձնակազմը սահմանված կարգով ևս մեկ անգամ կթեստավորվեն։

Ակումբը արագ ապաքինում և առողջություն է մաղթում բոլոր վարակակիրներին».,- նշված է հայտարարությունում։

  • Կիսվել: