ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լիոնել Մեսին կստանա ՖԻՖԱ-ի The Best մրցանակը

Լիոնել Մեսին կստանա ՖԻՖԱ-ի The Best մրցանակը

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կստանա 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի The Best մրցանակը, հաղորդում է twitter.com/FApor_elmundo-ն։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 27-ին Փարիզում։

Հավակնորդների եզրափակիչ եռյակում էին նաեւ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն եւ Իսպանիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

Անցած տարի ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա» / «Բարսելոնա»)՝ հետ թողնելով Մեսիին եւ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին։

  • Կիսվել: