հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել բոլոր պարտիաներում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել բոլոր պարտիաներում

Նիդեռլանդների Վեյք ան Զեե քաղաքում ընթացող շախմատի խոշոր մրցաշարում կայացել են առաջին երեք տուրերը:

Մրցաշարային աղյուսակը միանգամից գլխավորում են 5 շախմատիստ, որոնք վաստակել են 2-ական միավոր: Դրանց թվում է նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն առաջին տուրում Լևոն Արոնյանի հետ ոչ-ոքի խաղալուց հետո հաղթել է գերմանացի Վինսենտ Մեյերին, իսկ այսօր հաշտություն կնքել չինացի Դին Լիժենի հետ:

Լևոն Արոնյանը նորվեգացի շախմատիստի հետ միավորը կիսելուց հետո, ոչ-ոքի է խաղացել նաև հնդիկ գրոսմայստերներ Պրագնանանդհայի և Արջուն Էրիգաիշիի հետ: Նա 1,5 միավորով այժմ բաժանում է 6-10-րդ տեղերը:

Վաղը կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի ամերիկացի Վեսլի Սոյի հետ, իսկ Մագնուս Կառլսենը կհանդիպի մրցաշարի առաջատարներից մեկի՝ Անիշ Գիրիի հետ:

  • Կիսվել: