ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լևոն Արոնյանը կմասնակցի դյուսելդորֆյան մրցաշարին

Լևոն Արոնյանը կմասնակցի դյուսելդորֆյան մրցաշարին

Փետրվարի 16-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մեկնարկող շախմատի WR Chess Masters մրցաշարի 10 մասնակիցների թվում է ներկայումս ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը:

Նա կմրցի նիդերլանդացի Անիշ Գիրիի, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու և Անդրեյ Եսիպենկոյի, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի, գերմանացի Վինսենտ Կեյմերի և հնդիկ շախմատիստներ Դոմարաջու Գուկեշի ու Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ:

Գլխավոր մրցանակի համար պայքարում հավասար միավորների դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ մրցախաղում:

  • Կիսվել: