երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Լևոն Արոնյանը հաղթեց Արմագեդոնում. շախմատի Ամերիկայի գավաթ

Լևոն Արոնյանը հաղթեց Արմագեդոնում. շախմատի Ամերիկայի գավաթ

Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները ԱՄՆ-ում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունում:

Սփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչում հայ շախմատիստը միայն Արմագեդոնում կարողացավ հաղթել Ֆաբիանո Կարուանային՝ 4:3: Եզրափակիչում նա կհանդիպի Լեյնիեր Դոմինգեսի հետ, որին պարտվել էր հիմնական մրցաշարի քառորդ եզրափակչում: Հաղթողը կշարունակի գլխավոր մրցանակի համար պայքարը, իսկ պարտվողը կվիճարկի 3-4-րդ տեղերը:

  • Կիսվել: