հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լևոն Արոնյանը Եվրոպայի առաջնությունում անհատական արծաթե մեդալ նվաճեց

Լևոն Արոնյանը Եվրոպայի առաջնությունում անհատական արծաթե մեդալ նվաճեց

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմային առաջնությունում անհատական արծաթե մեդալ նվաճեց:

Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Բաթումում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Լևոն Արոնյանը առաջին խաղատախտակի առջև 8 հնարավորից վաստակեց 5 միավոր և արժանացավ անհատական արծաթե մեդալի:

Առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունքը ցույց էր տվել Դմիտրի Անդրեյկինը:

  • Կիսվել: