երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Լևոն Արոնյանը 3-րդ տեղը գրավեց շախմատի Ամերիկայի գավաթում

Լևոն Արոնյանը 3-րդ տեղը գրավեց շախմատի Ամերիկայի գավաթում

ԱՄՆ-ում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկության սփոփիչ եզրափակիչում Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը պարտվեց Վեսլի Սոյին: Արագ շախմատի առաջին երկու պարտիայում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ կայծակնայինում հաղթեց ամերիկացի գրոսմայստերը՝ 1,5:0,5:

Գլխավոր եզրափակիչում Վեսլի Սոն կհանդիպի իր հայրենակից Հիկարու Նակամուրայի հետ: Լևոն Արոնյանը գրավեց 3-րդ տեղը, որի համար կստանա 25 հազար դոլար պարգևավճար

  • Կիսվել: