հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կուրտուայի առաջին արձագանքը՝ ծանր վնասվածքից հետո

Կուրտուայի առաջին արձագանքը՝ ծանր վնասվածքից հետո

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել այն բանից հետո, երբ պաշտոնապես հաստատվեց նրա վնասվածքի լրջությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բելգիացու մոտ ախտորոշվել է աջ ազդրի ուղիղ մկանի վնասվածք, գրում է armsport.am-ը:

Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ վնասվածքի պատճառով 33-ամյա դարպասապահը բաց կթողնի 6-ից 8 շաբաթ։

«Այս պահից սկսած ես աշխատում եմ ապաքինվելու և կրկին թիմին օգնելու ուղղությամբ»,- գրել է Կուրտուան։

Հիշեցնենք, որ Կուրտուան փոխարինվել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի (2:1) ընդմիջմանը։ Լրատվամիջոցները պնդում էին, որ դարպասապահը ցավեր էր զգացել դեռևս նախախաղային նախավարժանքի ժամանակ։

  • Կիսվել: