ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին՝ դուրս գալով եզրափակիչ

Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին՝ դուրս գալով եզրափակիչ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Էդիկ Հարությունյանը (57 կգ) հաղթեց սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նովրուզովի հետ: Նարեկ Գրիգորյանն (79 կգ) էլ բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ամիրասլանովի հետ:

Մեժլում Մեժլումյանը ևս շարունակում է իր ելույթները մրցաշարում՝ հաղթելով մեկնարկային գոտեմարտում։ Սերգեյ Սարգսյանը պարտվել է մեկնարկում վրացի ըմբիշին:

 

  • Կիսվել: