երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաղում ենք տանը․ դա մեծ մոտիվացիա է տղաների համար․ Պետրակովը՝ Խորվաթիայի հետ հանդիպման մասին

Խաղում ենք տանը․ դա մեծ մոտիվացիա է տղաների համար․ Պետրակովը՝ Խորվաթիայի հետ հանդիպման մասին

Խաղում ենք տանը, Երևանում, մեր երկրպագուների համար, դա մեծ մոտիվացիա է տղաների համար, խաղային դիսցիպլինա, նվիրվածություն, մարզչական կարգավորում և նաև հաջողություն։ Այս մասին Հայաստան-Խորվաթիա հանդիպումից առաջ ասուլիսին հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ալեքսանդոր Պետրակովը՝ անդրադառնալով հանդիպմանը սպասվող արդյունքին։

Խոսելով Ժիրայր Շաղոյանին հավաքական չհրավիրելու մասին՝ մարզիչն ասաց, որ ֆուտբոլիստները պետք է առաջընթաց ունենան դրա համար։ 

«Նա ակումբում է խաղում, պետք է գոլեր խփել, պետք է առաջընթաց ունենալ։ Այդ ժամանակն անցել է»,- ասաց նա՝ հավելելով, որ մեծ մրցակցություն կա հավաքականում։

Ինչ վերաբերում է նոր ֆուտբոլսիտների՝ հավաքական հրավիրելու մասին՝ մասնագետն ասաց, որ պետք է ներդրումներ լինեն մանկապատանեկան ակումբներում զարգացման համար։

  • Կիսվել: