ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խաղալու ենք հաղթանակի համար. Բիչախչյան

Խաղալու ենք հաղթանակի համար. Բիչախչյան

Հավաքականում ընկերական խաղեր չկան, մարտական ենք տրամադրված, խաղում ենք երկրպագուների և ազգի համար: Խաղալու ենք հաղթանակի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Նա նշել է, որ պատրաստ է խաղալ 90 րոպե՝ չնայած այն բանին, որ Թուրքիայի դեմ խաղում փոխարինման էր դուրս եկել միայն 70-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 28-ին Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Կիպրոսի հավաքականին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

  • Կիսվել: