չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խաչանովը նահանջել է 1 հորիզոնականով. ATP վարկանիշ

Խաչանովը նահանջել է 1 հորիզոնականով. ATP վարկանիշ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը, երկրորդը՝ իսպանացի Կարլոս Ալկարասն է, երրորդը՝ Ստեֆանոս Ցիցիպասը։

Հավելենք, որ Ջոկովիչը ATP-ի վարկանիշը գլխավորում է 378 շաբաթ։ Սերբ թենիսիստը գերազանցել է գերմանացի Շտեֆի Գրաֆի ռեկորդը համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում գտնվելու շաբաթների քանակով։

Կարեն Խաչանովը նահանջել է 1 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:

ATP վարկանիշը փետրվարի 27-ի դրությամբ.

1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 6980

2 (2). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6780

 

3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 5805

4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) – 5515

5 (7). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) – 3660

 

6 (5). Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) – 3405

7 (8). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) – 3322

8 (6). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 3315

9 (8). Ֆելիքս Օժյե-Ալիասիմե (Կանադա) – 3245

10 (9). Հոլգեր Ռունե (Դանիա) – 3161

 

14 (14). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2470

  • Կիսվել: