երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաչանովը կմրցի Ջոկովիչի հետ․ Roland Garros

Խաչանովը կմրցի Ջոկովիչի հետ․ Roland Garros

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում կխաղա Նովակ Ջոկովիչի հետ։

Նախորդ փուլում նա հաղթել էր Խուան-Պաբլո Վարիլյասին (Պերու)։ Իսկ Խաչանովը 1/8 եզրափակիչում 1-6, 6-4, 7-6 (9-7), 6-1 հաշվով հաղթել էր իտալացի Լորենցո Սոնեգոիին: Մրցախաղը տևել էր 3 ժամ 36 րոպե:

«Ռոլան Գարոսը» մեկնարկել է մայիսի 28-ին և կավարտվի հունիսի 11-ին: Գործող չեմպիոնն իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն է, ով 2004 թվականից հետո առաջին անգամ չի մասնակցում այս մրցաշարին:

  • Կիսվել: