հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խաչանովի հետ կիսաեզրափակիչին եմ անհամբեր սպասում․ Ցիցիպաս

Խաչանովի հետ կիսաեզրափակիչին եմ անհամբեր սպասում․ Ցիցիպաս

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը մեկնաբանել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալը։ Քառորդ եզրափակիչում նա 6:3, 7:6, 6:4 հաշվով հաղթել է չեխ Իրժի Լեգեչկային։

«Թենիսում ես ինձ վստահ եմ զգում: Չեմ հիշում, երբ երկար ժամանակ այդքան լավ խաղացի։ Երբ ես կորտում եմ, չեմ մտածում բացասական բաների մասին։ Ես պարզապես գնում եմ այնտեղ և խաղում եմ իմ խաղը: Վերջին շրջանում զգում եմ, որ ինչ-որ նոր բանի հասնելու ճանապարհին եմ: Այս ամբողջ դինամիկան ինձ մոտ նոր նպատակների հասնելու մեծ ցանկություն առաջացրեց։ Խաչանովի հետ կիսաեզրափակիչին եմ անհամբեր սպասում: Գոհ եմ իմ խաղից և ուզում եմ կախարդական տպավորություն թողնել այստեղ՝ Ավստրալիայում»,- ասել է Ցիցիպասը մամուլի ասուլիսում։

  • Կիսվել: