կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կայացել է Վարդան Հակոբյանի 75-ամյակին նվիրված ասմունքի մրցույթի հանրապետական փուլը

Կայացել է Վարդան Հակոբյանի 75-ամյակին նվիրված ասմունքի մրցույթի հանրապետական փուլը

Այսօր՝ հունիսի 8-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում տեղի է ունեցել  գրող, ԱՀ պետական օրհներգի հեղինակ Վարդան Հակոբյանի 75-ամյակին նվիրված ասմունքի մրցույթի հանրապետական փուլը, որը նախաձեռնել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի արտադպրոցական ծրագրերի բաժինը։

Միջոցառման մեկնարկը տրվել է ԱՀ պետական օրհներգի հնչեցմամբ։

Нет описания.

«Արցախպրես»֊ի  հետ զրույցում  ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի արտադպրոցական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանն ասել է, որ   մրցույթին մասնակցում են Հանրապետության  շրջանների և մայրաքաղաքի 9֊ից մինչև 12 և 13-ից մինչև 16 տարեկան դպրոցականներ։
«Անց են կացվել մրցույթի  երկու՝ շրջանային և քաղաքային փուլերը։ Մասնակիցներն այսօր կներկայացնեն Վարդան Հակոբյանի հեղինակային չափածո ստեղծագործությունները։ Մրցույթի  նպատակն է նպաստել  աշակերտների հայրենասիրական դաստիարակությանը, մատաղ  սերնդի ուշադրությունը բևեռել հայոց անաղարտ գրականությանն ու պոեզիային, անդրադառնալ արցախցի բանաստեղծ Վարդան Հակոբյանի գրական ժառանգությանը, նպաստել ազգային ինքնագիտակցության ու արժանապատվության ամրապնդմանը,  բացահայտել շնորհալի երեխաներին և աջակցել նրանց»,-մանրամասնել է Ն. Ղահրամանյանը։
Нет описания.
Մրցույթում  հաղթած աշակերտները նախարարության կողմից  դիպլոմներ, պատվոգրեր և հուշանվերներ կստանան։

  • Կիսվել: