երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կայացել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

Կայացել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

Հայտնի են դարձել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները:

Մրցաշարի 1/8 եզրափակչում հանդես կգան «Մանչեսթեր Յունայթեդը», «Ունիոնը», «Ռոման», «Յուվենտուսը», «Սպորտինգը», «Բայերը», «Սևիլիան», «Շախտյորը», «Ֆերենցվարոշը», «Բետիսը», «Ֆեյենորդը», «Արսենալը», «Ֆեներբահչեն», «Ֆրայբուրգը», «Յունիոնը» և «Ռեալ Սոսյեդադը»:

Այսօր Նիոնում կայացել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքներով ձևավորվել են հետևյալ 8 զույգերը՝

«Ունիոն Բեռլին»-«Յունիոն»

«Սևիլիա»-«Ֆեներբահչե»

«Յուվենտուս»-«Ֆրայբուրգ»

«Բայեր Լևերկուզեն»-«Ֆերենցվարոշ»

 

«Սպորտինգ»-«Արսենալ»

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բետիս»

«Ռոմա»-«Ռեալ Սոսյեդադ»

 

«Շախտյոր Դոնեցկ»-«Ֆեյենորդ»

Առաջին խաղերը նախատեսված են մարտի 9-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 16-ին:

Եվրոպա լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա 2023 թվականի մայիսի 31-ին Բուդապեշտում:

Եվրոպա լիգայի գործող հաղթողը «Այնտրախտն» է, որը նախորդ տարվա եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Ռեյնջերսին»:

Եվրոպա լիգայում տարած հաղթանակների քանակով ռեկորդակիրը «Սևիլիան» է, որը 6 անգամ ճանաչվել է մրցաշարի հաղթող:

  • Կիսվել: