շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Կարեն Խաչանովը լքում է Ցինցինատիի մրցաշարը

Կարեն Խաչանովը լքում է Ցինցինատիի մրցաշարը

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ցինցինատիի «Մաստերս» մրցաշարի առաջին շրջանում պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կովաչևիչին։ Հանդիպումն ավարտվել է 5:7, 6:3, 7:6 (7:2) հաշվով՝ հօգուտ ամերիկացու։

Երկրորդ շրջանում Կովաչևիչը կխաղա իր հայրենակից, 27-րդ համարի տակ դասակարգված Բրենդան Նակաշիմայի հետ։ Խաչանովի համար, որը նույնպես մրցաշարում դասակարգված չէր, սա չորրորդ անընդմեջ պարտությունն էր։

Նշենք, որ 30-ամյա Խաչանովն ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը և մենախաղերում ունի 7 տիտղոս։

  • Կիսվել: