հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կարեն Խաչանովը հրաժարվել է մասնակցել Ռոտերդամի մրցաշարին

Կարեն Խաչանովը հրաժարվել է մասնակցել Ռոտերդամի մրցաշարին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը, հրաժարվել է մասնակցել Ռոտերդամի մրցաշարին, ասվում է մրցաշարի սոցցանցի էջում։

Փետրվարի 13-19-ը կայանալիք մրցաշարի հիմնական խաղարկությունում ռուսաստանցուն փոխարինել է ֆրանսիացի Բենժամին Բոնզին։ Մրցաշարին հայտավորված են նաև ռուս թենիսիստներ Դանիիլ Մեդվեդևն ու Անդրեյ Ռուբլևը, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, գերմանացի Ալեքսանդր Զվերևը և այլք։

Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կիսաեզրափակչում Խաչանովը, որն այն ժամանակ ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 20-րդ տեղը, չորս սեթում պարտվել է Ցիցիպասին` 6:7 (2:7), 4:6, 7:6 ( 8։6), 3։6։ Խաչանովն առաջին անգամ էր կարիերայի ընթացքում հանդես գալիս Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում։

  • Կիսվել: